211652_close_icon
views-count2056 դիտում article-date 15:11 12-08-2016

Տարոն Մարգարյանը շինարարի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի շարք ներկայացուցիչների

Յուրաքանչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Տոնական օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, շինարարներ: Միջոցառման ժամանակ շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի մի քանի ներկայացուցիչների նաև պարգևատրել է: Շինարարի տոնի առթիվ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիոկոս Էդուարդ Խաչինյանը և «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ով: Մասնագիտական օրվա առթիվ ճարտարապետության և շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրի են արժանացել «Թերմոռոս-Ար» ՍՊԸ տնօրեն Խորեն Քոթանջյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռոբերտ Ազոյանը:

Նմանատիպ նյութեր