Ռիկի Մարտինը հերթական անգամ հիշեցրել է իր սեռական դիրքորոշման մասին
Աշխարհահռչակ պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինը Մեխիկոյում տեղի ունեցած համերգից հետո սոցկայքերում առաջացրել է իր անձի դեմ ուղղված քննադատության բուռն ալիք:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, պատճառը համերգի ժամանակ Մարտինի կրած կիսաշրջազգեստն է: Հայտնի է, որ երգիչն ու նրան ուղեկցող պարային խումբը ողջ համերգի ընթացքում կրել են շոտլանդական կիլտերին նմանվող կիսաշրջազգեստներ:
Այնուհանդերձ, Մարտինի համերգը շատ հաջող է անցել` դրան ներկա է եղել մոտ 10.000 երկրպագու։