211652_close_icon

Պանամայի նախագահը խոստացել է օգնել հարյուրավոր անօրինական փախստականներին հասնել ԱՄՆ

views-count1707 դիտում article-date 12:22 10-08-2016
Պանամայի իշխանությունները խոստացել են օգնել ավելի քան 800 անօրինական միգրանտներին հասնել ԱՄՆ։ Վերջիններս Պանամա են մուտք գործել Կոլումբիայի տարածքից։ Երկրի նախագահ Խուան Կարլոս Վարելան հայտնել է, որ նրանց կտրվի հումանիտար օգնություն, որպեսզի կարողանան շարունակել իրենց ճանապարհը դեպի ԱՄՆ։ Միգրանտների մեծ մասը Պանամա է հասել Հաիթիից և Կուբայից, նրանցից շատերը կոլումբիական սահմանին են գտնվում մայիս ամսից և բնակվում են սարսափելի բարդ պայմաններում։ Շուրջ 2.5 հազար միգրանտներ դեռ մնում են Կոստա-Ռիկայում, քանի որ հարևան Նիկարագուայի իշխանությունները թույլ չեն ըալիս նրանց լքել տարածքը։

Նմանատիպ նյութեր