Պանամայի նախագահը քննադատել է Ֆրանսիային՝ իր երկիրը օֆշորային ցուցակում կրկին ներառելու համար
Պանամայի նախագահ Խուան Կառլոս Բարելան ոչ ճիշտ է համարել ֆրանսիական իշխանությունների՝ Պանաման կրկին օֆշորային տարածք համարելու և այն «սև ցուցակում» ներառելու որոշումը, հաղորդում է France Press-ը:
«Ուզում եմ պարզ արտահայտվել: Ֆրանսիայի կառավարության որոշումը ոչ ճիշտ և ոչ պետքական քայլ է, հատկապես պետությունների ղեկավարների շփման ֆոնին և կապված նրա հետ, որ աշխարհին պետք է բոլոր երկրների կողմից բազմակողմ համագործակցություն, որպեսզի լուծվեն համաշխարհային բոլոր խնդիրները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բարելան:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել Պանամայի իշխանություններին արձագանքել Ֆրանսիայի հարկային մարմինների հայցին՝ կապված օֆշորային խոշոր սկանդալի հետ: