Դ. Թրամփը «փոխել է կարծիքը». նախագահ ընտրվելու դեպքում նա կարգավիճակ կշնորհի անօրինական փախստականներին
ԱՄՆ-ի նախագահ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը որոշել է փոխել իր կարծիքը միգրացիոն ճգնաժամի մասին։
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, նա հայտարարել է, որ եթե նախագահ ընտրվի, ապա օրինական կարգավիճակ կշնորհի երկիր ներթափանցած փախստականներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր, որ հարկավոր է վռնդել երկրից բոլոր անօրինական միգրանտներին, և եթե ինքն ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, կիրագործի իր մտադրությունը։
«Չեմ բացառում ոչինչ։ Ապագայում որոշում կկայացնենք։ Առաջին հերթին, անհրաժեշտ կլինի բոլոր վատ տարրերին, բոլոր հանցախմբերի անդամներին վտարել երկրից»,-ասել էր նախագահի թեկնածուն։