211652_close_icon

Աճուրդի է հանվել «Թալգրիգ» ընկերության գրավադրված անշարժ գույքը. «Ժողովուրդ»

views-count5904 դիտում article-date 09:38 10-08-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել «Թալգրիգ» ընկերության գրավադրված անշարժ գույքը։ Նշենք, որ ընկերության գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում, որի մեկնարկային գները սահմանել է հենց բանկը։ Դրանք հիմնականում շենք-շինություններ են, մեկնարկային գները սկսում են 24 մլն 722 հազար դրամից։ Օրինակ՝ աճուրդի է հանվել լաբորատոր մասնաշենք, որի մեկնարկային գինը սկսում է 297 մլն 400 հազար դրամից։ Կա նաև լաբորատոր կենցաղային մասնաշենք, որի նախնական արժեքը 161 մլն 845 հազար դրամ է։ «ՎՏԲ Հայաստան» բանկում «Թալգրիգի» գրավադրված անշարժ գույքերի աճուրդը տեղի կունենա օգոստոսի 30-ին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր