211652_close_icon
views-count6030 դիտում article-date 10:19 27-02-2016

Աճուրդի են հանվել գրավադրված ձկներ, իրենց ջրավազաններով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձկների արտադրությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող գույքի աճուրդը պետք Է տեղի ունենար փետրվարի 11-ին, սակայն հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել։ Նշենք, որ ընկերությունը գրավադրվել Է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում, սակայն վարկային պարտավորությունները չմարելու հետևանքով այն անցել Է բանկին։ Իսկ ի՞նչ Է վաճառում «Յունիֆիշ»–ը. 5 ձկնաբուծական տնտեսություններ՝ իրենց շենք–շինություններով շարժական գույքով տրանսպորտային միջոցներով 650 ջրավազաններով և 53 հորատված ջրհորներով։ Այս ամենի մեկնարկային գինը կազմում Է ավելի քան 6 մլրդ դրամ։ Սակայն նույն աճուրդի շրջանակներում վաճառքի Է հանվել բնակելի տուն՝ հողամասով որի արժեքն Է ավելի քան 406 մլն դրամ։ ԴԱՀԿ-ն վաճառում Է նաև ձկնաբուծարանի կենդանի ձկները՝ մայրաձկներ, ենթամայրեր, ապրանքային ձկներ, սիբիրական թառափ, ռուսական թառափ, կարմրախայտ իշխան և այլն։ Աճուրդի են հանվել 3 ավտոմեքենաներ, որոնք, սակայն, որքան Էլ տարօրինակ լինի, գրավի առարկա են «Քեթրին գրուպ» ընկերությունում։ Իսկ ինչպես հայտնի Է՝ «Քեթրին գրուպ» ընկերությունը դե ֆակտո պատկանում Է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր