Աճուրդի է հանվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը։ Խոսքը ավտոմեքենաների մասին է, որոնք ռուսական արտադրության են և անչափ հին։
«Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վաճառքի հանված ավտոմեքենաները 1999 թվականի արտադրության «Գազ-3110», 1994 թվականի արտադրության «Գազ 31029», 1988 թվականի արտադրության «Վազ-2121» են։ Դրանք թվով 8-ն են և աճուրդի են հանվել մարտի 10-ին, սակայն մինչ օրս չեն վաճառվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]