Տոկոսի տակ. մի շարք ընկերությունների գրավադրված գույքը դարձել է բանկերի սեփականություն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում քիչ են այնպիսի ընտանիքները, որոնց անդամներից որևէ մեկը վարկային պարտավորություն չունենա այս կամ այն բանկին կամ վարկային կազմակերպությանը: Նույն տրամաբանությամբ էլ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները հաճախ են դիմում ֆինանսական կառույցներին՝ բիզնեսը զարգացնելու, առողջացնելու կամ էլ նոր բիզնես հիմնելու նպատակով:
«Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է Հայաստանի բանկերում գրավադրված և հետագայում բանկի սեփականությունը դարձած անշարժ գույքերի ցանկերը: Ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են: Մայրաքաղաքում և դրանից դուրս գտնվող մի շարք ընկերությունների գույք դարձել է բանկերի սեփականություն: Դրանց թվում են՝ ռեստորաններ, գրասենյակային տարածքներ, ձկնաբուծարաններ, ավտոմեքենաների սպասարկման կետեր և այլն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]