Հիլարի Քլինթոնը պատրաստ է բոլոր հարթություններով բանավիճել Դոնալդ Թրամփի հետ
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախընտրական բոլոր բանավեճերում իր մրցակից, հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է BBC-ն։
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը բողոքել էր, թե իր բանավեճերի 2/3 մասը անցկացման օրերը համընկնում են ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի խաղերի անցկացման ժամանակի հետ և իր բանավեճերի հեղինակությունը կարող են նվազել դրանցից։
Իր հերթին, Քլինթոնի քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստան նշել է, որ դեռևս անհայտ է՝ արդյո՞ք Թրամփը փորձում է խուսափել բանավեճերից, թե պարզապես «խաղեր է խաղում» մամուլի հետ, որպեսզի ավելի շատ դրամատիզմ ստեղծի։
Նշենք, որ նախօրեին փորձագետների մի խումբ, ովքեր հարում են Հանրապետական կուսակցությանը, բաց նամակ են հղել, որում նշվում է, որ Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմիտ նախագահը։