Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ 10%ով գերազանցում է Դոնալդ Թրամփին. հարցում
ԱՄՆ-ում Fox News հեռուստաալիքի կողմից անցկացված համաժողովրդական հարցման արդյունքներով՝ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ առաջ է անցնում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից:
Տոկոսային հարաբերությունը երկու թեկնածուների միջև շատ չէ՝ ընդամենը 10 %:
Քլինթոնին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 49%-ը, իսկ Թրամփին՝ 39%-ը: Նախորդ ամսում անցկացված հարցման արդյունքներով՝ Քլինթոնին իրենց ձայնը պատրաստ էին տալ ընդամենը 44%-ը, Թրամփին՝ 38%-ը: