Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփին անվանել է «Ռուսաստանի նախագահի խամաճիկ»
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին համարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խամաճիկը։ Այդ մասին Քլինթոնը գրել է Twitter-ի իր էջում։
Վերջինս նշել է, որ Թրամփը կրկին ընդունում է ռուսական օգնությունը, առանց որի չի կարող հաղթել 2020 թվականի նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ The New York Times թրթը հայտնել էր, որ Մոսկվան ցանկանում է աջակցել Թրամփին սպասվող նախագահական ընտրություններում, որպեսզի վերջինս պահպանի իր պաշտոնը։ Թրամփը թերթի հրապարակած տեղեկությունն անվանել է ապատեղեկատվություն։