211652_close_icon
views-count4454 դիտում article-date 23:59 08-08-2016

Բախումներ Եթովպիայում. ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա. զոհվել է 90-ից ավելի մարդ

Առնվազն 90 ցուցարար է զոհվել Եթովպիայի երկու շրջաններում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի և բախումների ժամանակ, հաղորդում է Reuters-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ կառավարության դեմ բողոքի ակցիաներ էին ընթացել նաև օգոստոսի 6-ին երկրի մի քանի քաղաքաներում։ Երկրի մայրաքաղաք Ադդիս-Աբեբայում 500 հոգուց բաղկացած ցուցարարների ակցիան նախաձեռնվել էր ընդդիմադիր խմբերի կողմից։ Վերջիններս հանդիսանում են Եթովպիայի օրոմո և ամհարա էթնիկ ցեղերը։ Ոստիկանները բարկացած ամբոխին ցրելու համար կիրառել էր արցունքաբեր գազ, արգելափակել գլխավոր ճանապարհները։ Ցուցարարներն իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ կառավարությունը խտրականություն է դրսևորում հօգուտ տիգրաի ցեղի, որի ներկայացուցիչները առանցքային դիրքեր են գրավել կառավարությունում և անվտանգության մարմիններում։

Նմանատիպ նյութեր