211652_close_icon
views-count27982 դիտում article-date 19:05 04-08-2016

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է սրտացավ մարդկանց. 22-ամյա աղջկա կյանքը կախված է մեզանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 4-ին, Լոռու մարզի Մարց գյուղի բնակչուհի Մելինե Արզումանյանը դարձավ 22 տարեկան: 2 տարի առաջ նա առողջական խնդիրներ է ունեցել: Հետազոտությունները ցույց են տվել, որ նա սրտի արատ ունի: Մելինեին անհրաժեշտ է սրտի շտապ վիրահատություն: Նշանակված 3 վիրահատությունից այսօր անհրաժեշտ է գոնե մեկը: Վանաձորում, Երևանում և Ալավերդիում հետազոտվելուց հետո բժիշկները որոշում են կայացրել շտապ վիրահատություն կատարել: Վերջին հետազոտությունը կատարվել է մայիսի 13-ին: Սրտի վիրահատության համար հարկավոր է գումար, սակայն նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Նրանց ընդհանուր եկամուտը 32 հազար դրամ է՝ հոր և աղջկա հիվանդության թոշակը: Նրանք չեն ստանում նպաստ (Փարոս), քանի որ նրանք մեկ կովի փոխարեն ունեն 2 կով: Խնդրում ենք բարեգութ մարդկանց ֆինանսական օգնություն ցուցաբերել Մելինեին՝ վիրահատության համար: Կապ հաստատելու համար ստորև նշում ենք նրա հորեղբոր կնոջ հեռախոսահամարը՝ 098-64-12-77, Անահիտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր