211652_close_icon
views-count2779 դիտում article-date 15:04 04-08-2016

Տաջիկստանի գլխավոր դատախազը ցանկանում է վերականգնել երկրում մահապատժի օրենքը

Տաջիկստանի գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնովը կողմ է արտահայտվել երկրում մահապատժի րենքը վերականգնելու նախաձեռնությանը, հաղորդում է BBC-ն: Մասնավորապես, խոսքը գնում է հատուկ ծանր հանցագործություններին, ներառյալ ահաբեկչական գործողություններն ու պետական հեղաշրջումը: «Ես՝ որպես գլխավոր դատախազ, կողմ եմ մահապատժի կիրառմանը այն անձանց նկատմամբ, ովքեր անուղղելի են, կատարել են ծանր հանցանքներ, մասնավորապես, սպանություններ, ահաբեկրական ակտեր, պետական հեղաշրջման փորձեր, սակայն մենք միջազգային կոնվենցիայի մասնակից ենք, որն արգելում է մահապատժի կիրառումը»,-ասել է նա: Տաջիկստանի իրավապաշտպանները քննադատել են գլխավոր դատախազի հայտարարությունը՝ հիշեցնելով նրան խոստովանական ցուցմունքներ կորզելու ժամանակ կիրառվող տանջանքներն ու դատական մեծաթիվ սխալները, որոնք կատարվել են ժամանակին:

Նմանատիպ նյութեր