211652_close_icon
views-count1896 դիտում article-date 11:06 17-02-2015

Թուրքիայում կարող են վերականգնել մահապատժի օրենքը

Թուրքիայի խորհրդարանի օրակարգում առաջիկայում կարող է բարձրացվել մահապատժի օրենքը վերականգնելու հարցը: Այդ մասին հայտնել է այդ երկրի օրենսդիր մարմնի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յիմանը: Վերջինիս խոսքով՝ մահապատժի կենթարկվեն այն քաղաքացիները, ովքեր բռնություն են կիրառել կանանց նկատմամբ, ինչպես նաև առանձնակի դաժանությամբ սպանության դեպքերում: Մահապատժի օրենքի վերականգնումը, որը չեղյալ էր հայտարարվել 2001 թվականին, կրկին բարձրացվեց այն բանից հետո, երբ այդ երկրի Մերսին նահանգում բռնաբարեցին և դաժանորեն սպանեցին 20-ամյա մի ուսանողուհու:

Նմանատիպ նյութեր