Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է
Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանն այսօր մահացել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին այրվածքաբանական կենտրոնից:
Հիշեցնենք, որ նշված բուժհաստատություն ընդունվելուց հետո կենտրոնի բժիշկները մշտապես լրատվամիջոցներին տեղեկացնում էին, որ նա ունի կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Այրվելու հետևանքով վառվել էին քաղաքացու շնչուղիները, գլուխը, կրծքավանդակը, մարմնի հիմնական զանգվածը: