211652_close_icon
views-count27710 դիտում article-date 16:46 01-08-2016

Առեղծվածային դեպք Էրեբունի վարչական շրջանում. 14 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 10 գ շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են մոտ 50 տարեկան տղամարդու դի, ում ինքնությունը պարզում են: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, ոստիկաններն ու քննիչները պարզում են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 14 հարկանի է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր