1991 դիտում
20:15 29-07-2016
Տրվել են դատաբժշկի ուղեգրեր
Հուլիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքի Սախարովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակչուհի, 1984թ. ծնված Կ. Մ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ նախկին ամուսինը՝ Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Ս. Բ-ն, հուլիսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցում ծեծի է ենթարկել իրեն և խլել բջջային հեռախոսը:
****
Հուլիսի 28-ին ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ հուլիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հադրութ քաղաքի Ա. Մկրտչյան փողոցի վրա տեղակայված խանութում վիճաբանություն է առաջացել Փետրվարի 20 փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Ա. Ս-ի և Հողագործների փողոցի N տան բնակիչ, 1956թ. ծնված Ա. Ս-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Ա. Ս-ի դեմքին:
Ա. Ս-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
****
Հուլիսի 28-ին Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ա. Հ-ն՝ որդիների հետ, ավտոմեքենայով ներկայացել են նշված քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Հ. Ս-ի տան բակ, վերջինիս տեղափոխել քաղաքի կամրջի մոտ և ծեծի ենթարկել:
Հ. Ս-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նմանատիպ նյութեր
1262 դիտում
11:37 14-03-2014
Տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել
876 դիտում
11:08 27-01-2015
Ստեղծագործական մրցույթում հաղթած 4 աշակերտներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան
Այս բաժնից
661 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
712 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
799 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»