936 դիտում
11:08 27-01-2015
Ստեղծագործական մրցույթում հաղթած 4 աշակերտներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան
Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Միջոցառման ընթացքում ամփոփվել են "Հնդկաստանն իմ պատկերացումներով" նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում շնորհավորել է Հնդկաստանի դեսպանին և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ շեշտելով տպավորիչ առաջընթացը, որն ապրում է Հնդկաստանի Հանրապետությունը վերջին տարիներին՝ ցուցադրելով ոչ միայն բացառիկ մշակութային արժեքներ, այլև տպավորիչ տնտեսական աճ և ռազմական ներուժ: "Ժամանակակից Հնդկաստանը նորագույն տեխնոլոգիաների, որակյալ կրթության, բարի և ջերմ մարդկանց երկիր է:
Խորհրդանշական է, որ անցյալ տարի մենք նախաձեռնեցինք մի մրցույթ, որն անսպասելիորեն դարձավ ամենազանգվածային ստեղծագործական մրցույթներից մեկը Հայաստանի դպրոցականների համար:
Հարյուրավոր հայ աշակերտներ, մեկ ամիս շարունակ առաջնորդվելով "Ես սիրում եմ քեզ, Հնդկաստա՛ն" գաղափարով, իրենց ջերմությունն ու սերը նվիրեցին հնդիկ ժողովրդին՝ նկարների ու շարադրությունների միջոցով: Հուսով եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը կունենա շարունակություն, և մենք կկազմակերպենք նույնպիսի մրցույթ նաև Հնդկաստանում, որտեղ հարյուրավոր հայ աշակերտների կողքին կկանգնեն հազարավոր հնդիկ աշակերտներ՝ նվիրելով իրենց սերը հայ ժողովրդին",- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:
Իր հերթին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար, ընդգծել է, որ "Հնդկաստանն իմ պատկերացումներով" նկարչության և շարադրության մրցույթը դեսպանատան ամենամեծ նախաձեռնություններից էր." Այս մրցույթը հայ-հնդկական բարեկամության ամրապնդմանը նվիրված ամենամեծ դիվանագիտական հաղթանակն է",- իր խոսքում նշել է դեսպանը:
Այնուհետև հայտարարվել է հաղթողների անունները, որոնց մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Մրցանակային առաջին տեղեր գրաված 4 դպրոցականներ՝ Նանե Պետրոսյանը և Վիկտորյա Թորոսյանը /շարադրություն/, Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը /նկարչություն/, ստացել են Հնդկաստան մեկնելու ուղեգրեր:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
17:52 02-07-2021
Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը օլիմպիական ուղեգրեր ստացան
1760 դիտում
16:09 29-08-2015
Երևանում բնակվող սիրիահայ 161 աշակերտներ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույք նվեր ստացան
Այս բաժնից
982 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան