Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Սարակապում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետի եղբոր, դպրոցի տնօրենի միջև. տրվել են դատաբժշկի ուղեգրեր
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ հոկտեմբերի  4-ին, վիճաբանություն –ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Անի խոշորացված համայնքի Սարակապ  գյուղի բնակիչ, 56-ամյա  Վրույր Մկոյանը ոստիկանության Անիի բաժին է ահազանգել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում իրենց գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել իր և համագյուղացիներ, 59-ամյա Տիգրան Ծառուկյանի, 48-ամյա Միսակ Ծառուկյանի և 17-ամյա  Ռուբեն Ծառուկյանի միջև,  որի ժամանակ Տ., Մ., Ռ., Ծառուկյանները իրեն ծեծի են ենթարկել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: 
Նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Անիի բաժին, որտեղ բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:
Գ. Շամշյանը  հայտնում է նաև, որ այս հայտարարությունից ժամեր անց ոստիկանության Անիի բաժին է դիմել Տ. Ծառուկյանը և հայտնել, որ նույն օրը գյուղի սկզբնամասում վիճաբանության ժամանակ Վ. Մկոյանը մետաղյա ձողով հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն վնասվածք է պատճառվել, իսկ քարով հարվածելու ժամանակ այն դիպչել է իր KIA  մակնիշի 88 NM 909 համարանիշի ավտոմեքենային:
Նշված փաստով նույնպես հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Տ. Ծառուկյանին և Վ. Մկոյանին տրվել են  դատաբժշկի ուղեգրեր:
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  Մ. Ծառուկյանը Սարակապ գյուղի  դպրոցի տնօրենն է,  Ռ. Ծառուկյանը՝ նրա որդին, Տ. Ծառուկյանն էլ աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության  Անի խոշորացված համայնքի գազի գրասենյակում, իսկ Վ. Մկոյանի եղբայրը Սարակապի գյուղապետն է:
Վ. Մկոյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ստիպված է հարվածել, քանի որ  Ծառուկյանները հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել ու երբ ինքը վայր է ընկել, ինքնապաշտպանության նպատակով դիմել է այդ քայլին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

