Այսօր իտալացի նշանավոր երգահան Անտոնիո Վիվալդիի մահվան օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վիվալդին 18-րդ դարի իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով․ նրանում հաստատվել է կատարողական նոր՝ դրամատիզացված եղանակը։
Վիվալդին ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի հիմնադիրն է և նպաստել է ջութակի վիրտուոզային տեխնիկայի զարգացմանը։
Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել։