211652_close_icon
views-count1163 դիտում article-date 21:14 16-05-2015

Իտալացի հռչակավոր երգահան Էննիո Մորիկոնեն նորից կկանգնի դիրիժորական վահանակի առջև

առողջության հետ խնդիրներ ունենալու պատճառով բոլոր համերգները չեղարկելու որոշումից մեկ տարի անց, իտալացի հռչակավոր երգահան Էննիո Մորիկոնեն նորից կանգնում է դիրիժորական վահանակի առջև: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, մայիսի 16-ից սկսած 86-ամյա մաեստրոն վերականգնում է Իտալիայի և եվրոպական մի շարք այլ երկրների քաղաքներով իր համերգային շրջագայությունը: Առաջին համերգը նա կտա Ֆլորենցիայում: Իր վերադարձի պատճառների մասին պատասխանելով Sky TG24 հեռուստաալիքին, նա հակիրճ ասել է՝ «Ինձ շատ խնդրեցին, ես էլ որոշեցի վերադառնալ»: Նախորդ տարվա մայիսին ելույթներից նրա հրաժարվելու որոշումը պայմանավորված էր մեջքի հետ կապված խնդիրներով՝ ողնաշարի վիրահատություն տանելուց հետո, բժիշկները նրան արգելել էին երկար կանգնել և հեռավոր ուղևորություններ կատարել:

Նմանատիպ նյութեր