211652_close_icon
views-count3120 դիտում article-date 09:59 12-01-2016

Նավթային գնանկումը աշխարհում շարունակվում է

Brent և WTI նավթի գները 2004 և համապատասխանաբար 2003 թվականներից մինչ այսօր առաջին անգամ իջել են 32 ԱՄՆ դոլարի սահմանագծից, հայտնում է Bloomberg պարբերականը: Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE FUTURES բորսայում նվազել է մինչև 31,93 ԱՄՆ դոլար: Նման ցածր ցուցանիշ գրանցվել էր 2004 թվականին: WTI-ի փետրվարյան ֆյուչերսները ևս նվազել են՝ կազմելով 31, 75 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Այս դեպքում նման ցուցանիշ ևս գրանցվել էր 2003 թվականին: Նշվում է, որ նավթային շուկայի համար գլխավոր բացասական գործոնը դարձել է չինական շուկայի հերթական անկումը, որը աշխարհում վառելիքի 2-րդ խոշոր սպառողն է:

Նմանատիպ նյութեր