30780 դիտում
17:49 14-12-2014
Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը բախվել է ավտոաշտարակին, վարորդն ու աշխատակիցը շպրտվել են մեքենայից. նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00- սահմաններում DAV մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Նատաշիձե Գելագուրամին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մայրաքաղաքային փողոցում՝՝ «Ռենեսանս» կահույքի սրահի հարևանությամբ, բախվել է Reno մակնիշի ավտոաշտարակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոաշտարակի վրայից աշխատակիցն ու վարորդը շպրտվել են ներքև, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են էրեբունի բժշկական կենրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել 1-03 շտապօգնության բրիգադները և այդ պահին նշված հատվածում գնումներ կատարող ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 4-րդ հատուկ գումարտակի ոստիկան (Ոստիկանության հրեշտակների ջոկատ) Մհեր Խալաթյանը, ովքեր վթարի մասին ահազանգել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հետո, քաղաքացիների հետ վիրավորներին տեղափոխել շտապօգնության մեքենաները:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1840 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)