Ֆրանսիայում անհայտ անձինք պատանդ են վերցրել եկեղեցում գտնվող մարդկանց
Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայի Սենտ-Էտյեն-դյու-Ռուվյե փոքրիկ քաղաքի եկեղեցում 2 տղամարդ դանակի սպառնալիքով պատանդ են վերցրել եկեղեցում գտնվող մարդկանց: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ եկեղեցում կարող է 4-6 մարդ լինել:
Այս պահին ոստիկանության ուժեր են կենտրոնանում եկեղեցում մոտակայքում: Պարզվում են միջադեպի հանգամանքները:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է գործում հուլիսի 14-ի երեկոյան Նից քաղաքում տեղի ունեցած մեծ ահաբեչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեց 84 մարդ, վիրավորվեց մի քանի հարյուրը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: