Ստամբուլի դատախազության շենքում անհայտ անձինք դատախազի են պատանդ վերցրել. տեսանյութ
                        Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հենց դատարանի շենքում: Անհայտ անձինք ներխուժել են դատարանի շենք և պատանդ վերցրել դատախազ Սելիմ Քիրազին:
Ներկա պահին շենքը շրջափակել են ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս պատրաստվում են գրոհել շենքը: 
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մեհմեթ Սելիմ Քիրազը զբաղվում էր 2013 թվականի Գեզիի դեպքերի հետաքննությամբ: Նա հետաքննում էր 15-ամյա Բերքին Էլվանի մահվան գործը: Անչափահասը մահացել էր 2 տարի առաջ ցուցարարների և ոստիկանության միջև բախման ժամանակ գլխին ստացած  հրազենային վնասվածքից:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


