Քաղցկեղ առաջացնող ուլտրամանուշակագույն ճառագայթներից երկրագունդը պաշտպանող օզոնի շերտը, երկար տարիներ սպառվելուց հետո, սկսում է վերականգնվել: Անտարկտիկայում օզոնի անցքի մեծացումը նույնպես դադարել է: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, անցքը կսկսի նեղանալ մեկ տասնամյակ անց: Գիտնականները, սակայն, վստահ չեն, որ օզոնի անցքն ինքնուրույն կապաքինվի: Բնապահպաններն ու կենսաբանները կոչ են անում կրճատել ջերմոցային գազերի արտանետումն ու դադարեցնել արդյունաբերական հեղափոխությունը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33489]Armnewstv.am[/url]