1423 դիտում
18:16 11-09-2014
Երկրի օզոնային շերտը կարող է վերականգնվել մինչև դարի կեսեր
Երկրի օզոնային շերտը կարող է վերականգնվել մինչև այս դարի կեսեր: Նման եզարահանգման են եկել ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի գծով ծրագրի ու Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության փորձագետները: Նրանք հրապարակել են «Օզոնի կործանման գիտական գնահատականը 2014» խորագրով զեկույցը:
Փաստաթղթի վրա աշխատել է շուրջ 300 գիտնական: Դրանում նշված է, որ օզոնային շերտը 1980 թվականի վերահսկելի մակարդակին միջին լայնություններում ու Արկտիկայում կվերադառնա մինչև դարի կեսեր, իսկ Անտարկտիդայում՝ քիչ ավելի ուշ:
Փորձագետները դրական ցուցիչներ են ֆիքսել, որ օզոնային շերտն աստիճանաբար վերականգնվելու է մինչև այս դարի կեսեր՝ մեր մոլորակը փրկելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Նրանք կարծում են, որ ստրատոսֆերայում օզոնային շերտի պաշտպանությանը նպաստել է 1987 թվականին ընդունված Մոնրեալի արձանագրությունը, ինչն աշխարհում ամենահաջողված բնապահպան համաձայնագրերից մեկն է:
Գիտնականների հաշվարկներով՝ եթե չլիներ Մոնրեալի արձանագրությունը, ապա մթնոլորտում օզոնակործան նյութերի մակարդակը մինչև 2050 թվականը կարող էր աճել 10 անգամ: Զեկույցում նաև նշված է, որ Անտարկտիդայում օզոնային շերտի ճեղքը նախկինի նման ի հայտ է գալիս յուրաքանչյուր գարուն:
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
14:51 11-09-2014
Երկրի օզոնային շերտը վերականգնվում է
1554 դիտում
10:35 20-12-2014
Օզոնային շերտը վերականգնվելու նշաններ է «ցույց տալիս». ՄԱԿ-ի զեկույց
Այս բաժնից
841 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4288 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1270 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար