ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները կմեկնեն Մինսկ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի ներկայացուցիչները հուլիսի 25-ից 27-ը կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչությունում կայանալիք երկկողմ հանդիպմանն ու ռազմատեղագրական հարցերով քննարկումներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: