ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ներկայացուցիչները այսօր կմեկնեն Մինսկ
ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության ներկայացուցիչները այսօր` հուլիսի 12-ին, կմեկնեն Մինսկ: Երկօրյա այցի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև թիկունքային ապահովման երկկողմ համագործակցության հարցերի քննարկումն է: