211652_close_icon
views-count2440 դիտում article-date 14:20 25-07-2016

Արցախի նախագահը ծանոթացել է Հագարի եւ Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Քաշաթաղի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի եւ Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին: Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին: Այնուհետեւ Բակո Սահակյանը Ծիծեռնավանք գյուղում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության ու շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել այնտեղ առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման հարցերին եւ բերքահավաքի ընթացքին: Համապատասխան զեկույցով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր