«Հայ Տեք» կենտրոնի շրջանակներում տեղի է ունեցել «Կասպերսկի լաբորատորիայի» ընկերության ղեկավար կազմի հետ
Հուլիսի 21-ին «Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիայի» ընկերության հիմնադիր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ներկա վիճակը, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը և «Հայ Տեք» կենտրոնի շրջանակներում համագործակցության եզրերը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու երկկողմ շահավետ համագործակցությունը կրթական և մասնագիտական վերապատրաստման ուղղություններով: