211652_close_icon
views-count3632 դիտում article-date 16:59 21-07-2016

Եվրոպային առաջիկայում նոր ցնցումներ են սպասվում. Ջորջ Սորոս

Առաջիկայում Եվրոպան նոր ցնցումներ կապրի՝ կապված միգրանտների հետ, նման կանխատեսում է արել միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ միգրացիոն ճգնաժամը նահանջում է, սակայն դա ժամանակավոր է. շատ շուտով կրկին սկսվելու է փախստականների հոսքի նոր թափով աճ, իսկ նրանց նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը կվատթարանա: Սորոսը նշել է, որ Եվրամիությունը միգրանտների պատճառով ներկա պահին գտնվում է մահացու վտանգի մեջ, այդ իսկ պատճառով պետք է այդ խնդրին արագ լուծում գտնի: Ըստ նրա՝ Թուրքիայում հեղաշրջման փորձը անորոշության մակարդակը կբարձրացնի և կբարդացնի Բրյուսելի ու Անկարայի միջև միգրացիոն գործարքի իրականացումը: Մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը՝ նա ասել է. «Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինչ-որ կերպ հաշտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ես չգիտեմ, թե դրա դրդապատճառները որոնք են»: Բացի այդ, նա կոչ է արել ԵՄ-ին օգնել Ուկրաինային՝ անվանելով այդ երկիրը «անվտանգության ապահովման կարևորագույն ռեսուրս»:

Նմանատիպ նյութեր