211652_close_icon
views-count19974 դիտում article-date 22:33 20-07-2016

Խորենացու փողոցում բախումներ են. Ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա

Խորենացու փողոցում բախումներ են սկսվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարները վերջնաժամկետ են տվել ոստիկաններին՝ պահանջելով լուծել «Սասնա ծռեր» խմբի սննդամթերքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հորդորեց մեկ ժամ սպասել, մինչեւ բարձրանա Սարի թաղ, վերադառնա եւ բանակցի ոստիկանների հետ։ Նրա գնալուց հետո մի քանի ցուցարարներ բավական ագրեսիվ տոնով հայտարարել են, որ եթե իրենց չպատասխանեն, իրենք կանցնեն գործողությունների։ Ոստիկանության մի փոխգնդապետ դիմել է ցուցարարների, հանդարտության կոչ արել, նշել, որ հակառակ դեպքում իրենք կդիմեն միջոցների։ Դրանից հետո ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հարվածներ հասցրել։ Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառում։ Կան վիրավորված անձինք։ Նյութի աղբյուր՝ [url=http://news.am/arm/news/338220.html]www.news.am[/url]

Նմանատիպ նյութեր