Կադրերի համալրում և կոչումի շնորհում ԱԻՆ-ում. լուսանկարներ
Հուլիսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության և Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, ինչպես նաև՝ ՓԾ Լոռիի և Արարատի մարզային փրկարարական վարչություններում:
Քսաներկու երիտասարդ ծառայության է անցել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամանով` Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի կրտսեր հրահանգիչ Արման Մուրադյանին շնորհվել է փ/ծ լեյտենանտի կոչում