ՊՊԾ գնդում միշտ կարգուկանոն է, ինձ չի թվում, որ դրա հետ է կապված. Երևանի նախկին ոստիկանապետ. «Իրավունք»
                        «Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, որ զինյալ խումբը պատանդ է վերցրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներին։ Կան վիրավորներ և մեկ զոհ։ «Իրավունքը» խնդրի առնչությամբ զրուցեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ։
 
[b]-   Պարոն Նազարյան, զինյալ խմբի այս քայլից հետո կարծիք կա, որ ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի եղել։ Համաձա՞յն եք հնչող տեսակետի հետ։[/b]
 
-       Չեմ կարող ասել։ 3,5 տարի է, որ հեռու եմ այդ ամենից։ Որևէ տեղեկություն չունեմ, և նորմալ էլ չի լինի, որ խոսեմ ես։
 
[b]- Միգուցե, ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի՞ եղել։[/b]
 
-  Չեմ կարծում, որ նման բան լինի։ էդ գնդում միշտ կարգուկանոն է, միշտ նորմալ վիճակ։ Ինձ չի  թվում, որ դրա հետ է կապված։
 
[b]-  Բայց կարևոր հարց է սա։ Պետք է հասկանալ՝ ՀՀ ոստիկանությունը որտե՞ղ է թերացել, որ ստեղծվել է այս իրավիճակը։[/b]
 
-  Նրանք կքննարկեն, կգտնեն մեղավորներին, համապատասխան եզրահանգում կանեն։
 
[b]- Ձեզ համար սպասելի՞ էր այս իրավիճակը։[/b]
 
-  Դե, բոլորի համար տհաճ է։ Ուղղակի պահ է, ամեն ինչ կարող է լինել այս կյանքում։ Անալիզներ կանեն, կքննարկեն»։
 
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

