Չինաստանում հզոր թայֆունը 80-ից ավելի մարդու կյանք է խլել
Չինաստանի արևելքում՝ Ֆուցզյան նահանգում բարձրացած հզոր «Նեպարտակ» թայֆունի հետևանքով 83 մարդ է զոհվել, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Նշվում է, որ միայն 73-ը մահացել են Մինցինի ոլորանում: Բացի այդ, անհայտ կորած է համարվում 19 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ թայֆունն ավելի քան 1000 տուն է ավերել: