211652_close_icon
views-count1658 դիտում article-date 20:41 10-08-2015

Չինաստանում թայֆունը 14 մարդու կյանք է խլել

«Սոուդելոր» անունը ստացած թայֆունը Չինաստանի արեւելքում 14 մարդու մահվան պատճառ է դարձել: 4 մարդ անհետ կորած է համարվում: Տարերային աղետի պատճառով 188 հազար մարդ է տարհանվել: Քանդվել է 223 տուն, 272 ճանապարհ, հեղեղվել է 43 հազար հեկտար ցանքատարածություն: Նյութական վնասի չափը մոտ 644 միլիոն դոլար է: Աղետի գոտում աշխատում է 50 հազար փրկարար: Ավելի վաղ նույն թայֆունը վրա էր հասել Թայվանին, որտեղ մահացել էր 6 մարդ:

Նմանատիպ նյութեր