Օբաման կոչ է արել աջակցել Էրդողանին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի բոլոր ուժերին կոչ է արել աջակցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպումից հետո Օբաման հայտարարություն է արել, որում կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել Թուրքիայում արյունահեղությունից ու բռնություններից։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90581/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի զինվորականների ձեռնարկած հեղաշրջման փորձը տապալվել է այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իրեն աջակցելու կոչին:
Թուրքիայի որոշ բնակիչներ sms հաղորդագրություններ էին ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանի անունից՝ փողոց դուրս գալու կոչով:
Տասնյակ ապստամբ զինվորներ թողել են իրենց տանկերը Ստամբուլում, նշում է Reuters գործակալությունը:
Էրդողանը, ով հանգստանում էր երկրի հարավարևմտյան ափին, հեղաշրջման փորձից հետո վերադարձել է Ստամբուլ: Նա Աթաթուրքի անվան օդանավակայանում ասուլիս է տվել։