Էրիկա Սթեինբախը Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել հայերից
Գերմանիայի խորհրդարանի «Քրիստոնե-դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Էրիկա Սթեինբախը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել հայ ժողովրդից, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=553]Ermenihaber.am[/url]-ը:
«Կոչ եմ անում այլևս չժխտել 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության ժամանակ իրականացված հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Եկել է ժամանակը ներություն խնդրելու ցեղասպանության զոհերի հետնորդներից և հաշտության ձեռք մեկնելու»,- ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ասել է գերմանացի պատգամավորը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=553]այստեղ[/url]: