211652_close_icon
views-count21208 դիտում article-date 23:41 12-07-2016

Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ–Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը

Հուլիսի 11-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը, որի ընթացքում մրցանակների արժանացան՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկո-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա վիրաբույժ օնկոգինեկոլոգ» անվանակոչմանը: ՎԱՊՄԳԻ տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Բժշկության մեջ ներդրած մեծ ավանդի համար» Հատուկ մրցանակի: Բժիշկ, ճանապարհորդ, հրապարակախոս, գրող, պոետ հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման և ազատամարտի առաջնորդ Զորի Բալայանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է Հատուկ մրցանակի: Գյումրու բժշկական կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա մարզային բժշկական կենտրոն» անվանակոչմանը: Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության տարվա վիրաբույժ» անվանակոչմանը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, Հերացու անվան ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ, թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Լազար Եսայանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա ստոմատոլոգ» անվանակոչմանը: «Նաիրի» բժշկական կենտրոնի 2-րդ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., Եր. ՊԲՀ – ի վիրաբուժական հիվանդությունների թիվ 3 ամբիոնի դոցենտ Սամվել Զաքարյանըսոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա վիրաբույժ» անվանակոչմանը: ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ստոմատոլոգ Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ «Ալֆաստոմ» կլինիկայի հիմնադիր-տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր Պողոսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա օրթոդոնտ» անվանակոչմանը: Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ, ` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա ակնաբույժ» անվանակոչմանը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի Նյարդաբանների ասոցիացիայի և Ալցհեյմերի Ազգային Ասոցիացիայի փոխնախագահ, Եվրոպական Նյարդաբանական Խորհրդի և Ալցհեյմերի Միջազգային Համալսարանի Խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա նյարդաբան» անվանակոչմանը: Երևանի վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի (ԵՎՎԵԿ) տնօրեն, Արմավենի բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Արշակ Միրզոյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա օրթոպեդ-վնասվածքաբան» անվանակոչմանը: Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Նորարարական տեխնոլոգիաների կիրառող տարվա ախտորոշիչ կենտրոն» անվանակոչմանը: Սրտաբանության ԳՀԻ Ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկայի էլեկտրաֆիզիոլոգիայի և ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան առիթմոլոգ Աշոտ Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա սրտաբան» անվանակոչմանը: Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Հեբոյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա սրտային վիրաբույժ» անվանակոչմանը: Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցացիան սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա արդյունավետ, գիտական, կրթական ծրագրեր իրականցնող ասոցիացիա» անվանակոչմանը: ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ-ի ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա բացառիկ վիրահատություն» անվանակոչմանը: Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, «Տղամարդու Առողջություն» ՀԿ-ի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Արեն Բաբլումյանըսոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա ուրոլոգ» անվանակոչմանը: Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա բուժկազմակերպիչ» անվանակոչմանը: «Արտ ստոմ» ստոմատոլոգիայի և ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա մարզային ստոմատոլոգիական կենտրոն» անվանակոչմանը: ԵՊԲՀ-ի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ» անվանակոչմանը: Շաքարախտային Ոտնաթաթի Հայկական Ասոսցիացիայի հիմնադիր նախագահ, Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Շաքարախտային ոտնաթաթի վերականգնողական բուժում և անոթային վիրաբուժություն ծառայության վարիչ, Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբում Հայաստանի ներկայացուցիչ, Շաքարախտային ոտնաթաթի Եվրոպական ուսուցողական խմբում Հայաստանյան ներկայացուցիչ, անոթային և ընդհանուր վիրաբույժ Նունե Սողոմոնյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Շաքարախտային ոտնաթաթի համախտանիշի» վիրաբուժական բարդությունների կանխարգելման և բուժման գործում ձեռք բերած հաջողությունների համար» անվանակոչմանը: «Բանալի» ընտանիքի կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն, ֆրանսիական վերլուծական դպրոցի հոգեթերապևտ, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա մանկական հոգեթերապևտ» անվանակոչմանը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է Հատուկ մրցանակի «Բժիշկ-վետերան» անվանակարգում: Սպիտակի ԲԿ-ի և Ծաղկահովիտի ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Դունամալյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Տարվա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ» անվանակոչմանը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Հայ Ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Միջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող» անվանակոչմանը: Մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սամսոնյանը սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Գինեկոլոգիայի բնագավառում բազմամյա պրակտիկ գործունեության համար» Հատուկ մրցանակի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր