211652_close_icon
views-count1501 դիտում article-date 10:57 17-01-2026

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում, այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ։

«Սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր