2854 դիտում
20:15 14-11-2016
ԱԻՆ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ նոր փուլ է թևակոխում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի (ՀԲ) Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները: Ինչպես նաև՝ Կո Տակեուչին ներկայացրեց այս պաշտոնում իրեն փոխարինող Տաֆաձվա Իրվին Դուբեին:
Ծրագրի թիմի ներկայացուցիչները ողջունեցին աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության կատարած աշխատանքները և ներկայացրեցին քննարկվելիք մի քանի հարցեր.
- Մեր գլխավոր նպատակն է աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատումը: Դրա համար ծրագիրը նախատեսում է մշակել սեյսմիկ շրջանացման նոր քարտեզ, որը հնարավորություն կտա հասկանալու՝ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ շինարարական նորմերում. ինչպես նաև՝ աջակցել ՀՀ կառավարությանն աղետների ռիսկերի կառավարման տեղեկատվական պլատֆորմի մշակման և ընդհանուր տեղեկատվական բազայի ստեղծման հարցերին, ինչը կնպաստի քաղաքային պլանավորմանը, աղետների ռիսկերի արդյունավետ կառավարմանը և աղետների դեպքում արագ արձագանքմանը:
Կո Տակեուչին նշեց, որ պատրաստ են աջակցել դեկտեմբերի 7-ին Գյումրի քաղաքի դպրոցներում պատրաստվածությանը նվիրված միջոցառումների անցկացմանը:
ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց պրն. Տակեուչիին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ տարիների համագործակցությունը արդյունավետ էր, և ԱԻՆ-ը պատրաստ է նույն կերպ աշխատել ծրագրի նոր ներկայացուցչի հետ:
- Կան այլ ուղղություններ, որոնցով կարելի է ընդլայնել մեր համագործակցությունը: ԱԻ նախարարությունը ևս շահագրգռված է, որպեսզի դեկտեմբերի 7-ի միջոցառումները կայանան: Այս տարի կատարելով առաջին լուրջ քայլը՝ հավատով ենք, որ հաջորդ քայլերը սպասեցնել չեն տա,- նշեց Հ. Մխիթարյանը:
Քննարկման ընթացքում ՀՀ ԱԻՆ համապատասխան ծառայության պատասխանատուները ներկայացրեցին իրենց դիտարկումները ծրագրի շրջանակում առաջարկվող ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվական բազայի ստեղծման ու հետագա համագործակցության աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
17:17 12-07-2016
Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ
Այս բաժնից
688 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
622 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
865 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)