211652_close_icon
views-count2137 դիտում article-date 15:16 11-07-2016

Փհենյանը զգուշացրել է Վաշինգտոնին, որ կշփվի նրա հետ միայն «ռազմական ժամանակների օրենքներով»

Հյուսիսային Կորեան իրազեկել է ԱՄՆ-ին, որ կարող է միակողմանի փակել դիվանագիտական բոլոր ուղիները ԱՄՆ-ի հետ, իսկ մնացյալ հարցերը կլուծի «ռազմական ժամանակների օրենքներով»,-հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ դա վերաբերելու է նաև Հյուսիսային Կորեայի բանտերում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկատմամբ, որը կապված էր նրա կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների հետ: Հյուսիսային Կորեայում այդ քայլն անվանեցին «պատերազմի հայտարարում»:

Նմանատիպ նյութեր