24265 դիտում
23:03 22-12-2020
Ես երբեք իմ ասածներից հետ չեմ կանգնել, չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ․ Միքայել Մինասյան
Առավելագույնը, որ կարող եք անել՝ Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետեւ սարսափում եք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Ես երբեք իմ ասածներից հետ չեմ կանգնել, չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ. կյանքի, պետության, մարդկության։
Առավելագույնը, որ կարող եք անել՝ Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետեւ սարսափում եք: Եվ ճիշտ եք անում: Ես գիտեմ սխալս ընդունել, երբ սխալ եմ: Ես գիտեմ ներողություն խնդրել, երբ մեղավոր եմ: Բայց ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել:
Կից Պարգեւ քահանայի մասին գրառմանս հղումն է, որից սարսափեցին թափթուկները եւ պետական ռեսուրսն օգտագործելով՝ Facebook-ից հեռացրեցին այն: Քիչ անց էջումս կլինի նաեւ «Requiem 4»-ը, որի հեռարձակումը խաթարելն էր հիստերիայի հիմնական պատճառը:
Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին իմ փոխարեն այն երեկ հրապարակելու համար: «Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը:
Dum spiro, et pugna»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
4752 դիտում
23:59 27-08-2022
Հպարտություն եմ զգում նման պահերին, երբ հայկական ինչ-որ բան գովում են, մանավանդ այլազգիները. Բակուր Մելքոնյան
1189 դիտում
15:15 03-11-2023
Եթե ադրբեջшնցիները Սյունիքով անցնեն մեր օրենքներով, ես վտանգ չեմ տեսնում․ ՔՊ պատգամավոր. Tert.am
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ