211652_close_icon
views-count2368 դիտում article-date 16:54 09-07-2016

Թուրքիայում ավտոմեքենայի պայթյունից զինվորականներ են զոհվել և վիրավորվել

Դեպքը տեղի է ունեցել Սիրիային սահմանակից Մարդին նահանգում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, զինվորական կետերից մեկում գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը: Բացի այդ, պայթյունից հետո կրակոցներ են հնչել զինվորականների ուղղությամբ, ինչի հետևանքով 11 զինվորական տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվում է նաև 2 զոհի մասին: Ըստ տեղեկությունների՝ պայթյունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները:

Նմանատիպ նյութեր