ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Back To Black»․ Amy Winehouse․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էմիի առաջին հետմահու ձայնասկավառակը՝ Lioness: Hidden Treasures, թողարկվեց 2011 թվականի դեկտեմբերի 5-ին։
Նրա մեջ ներառված են չթողարկված ստեղծագործություններ, որ գրվել են 2002 թվականից մինչև 2011 թվականը ընկած ժամանակահատվածում։
Ձայնասկավառակի առաջին սինգլի՝ «Body and soul»-ի հիման վրա տեսահոլովակ նկարահանվեց։ Տեսահոլովակը նկարահանվեց Թոնի Բենեթի հետ միասին և նվիրվեց Էմիի 28 ամյակին։ Գրեմիի 54-րդ մրցանակբաշխությանը երգը հաղթեց «Լավագույն դուետ» անվանակարգում։
Բացի այդ՝ մեկ տարի անց Ուայնհաուսը կրկին առաջադրվեց այդ մրցանակին ռեփեր Nas-ի հետ ձայնագրած «Cherry Wine» երգի համար։