2291 դիտում
16:33 08-07-2016
Անցում թիրախային հսկողության. վերացվել է հարկային տեսուչների ամրակցումը` հարկ վճարողների ցանկերին
Հսկողության թիրախների բացահայտմամբ և հասցեական ստուգումների կազմակերպմամբ իրականացնել բացառապես ռիսկի կառավարման վրա հիմնված վարչարարություն. պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականն է հարկային տեսչություններին: Գործընթացն առավել հասցեական դարձնելու նպատակով համակարգում մեկնարկել են վարչարարական, կազմակերպչական և կառուցվածքային փոփոփոխություններ:
Մասնավորապես, ըստ Կազմակերպման և հսկողության վարչության բաժնի պետ Ստեփան Ավագյանի, օպտիմալացվել են տարածքային հարկային տեսչությունների հսկողական գործառույթ իրականացնող ստորաբաժանումները:
Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով հարկային հսկողությունն առավել թիրախավորված և արդյունավետ իրականացնելու նպատակով ընթացակարգային փոփոխություններ են կատարվել տեսչությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում, որպեսզի նվազագույնի հասցվեն հսկողական գործառույթ իրականացնող ծառայողների շփումները հարկատուների հետ:
2016 թվականի մարտից ընդհանրապես վերացվել է հարկ վճարողների ցանկերի ամրակցումը հսկողական բաժինների աշխատակիցներին: Ստեփան Ավագյանի տեղեկացմամբ` հարկային ծառայողը տնտեսվարողին կարող է այցելել բացառապես ստուգման հանձնարարականի առկայության դեպքում: Հարկային տեսչություններում ներդրվել է նաև տնտեսվարողներին հարկային կարգապահության խնդիրների վերաբերյալ հեռախոսազանգերի միջոցով իրազեկումների նոր մշակույթ. «Ընդ որում, իրազեկումներն իրականացնում են բացառապես հսկողական գործառույթ չունեցող աշխատակիցները»,-նշել է Ստեփան Ավագյանը: Ծանուցումների դեպքում էլ առաջնահերթությունը տրվում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստերին:
Կարևորելով ծանուցումների համակարգի զարգացումը որպես հարկ վճարողի կողմից ինքնահայտարարագրման միջոցով հարկային պարտավորությունների ճշտման արդյունավետ գործիք, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում վերլուծությունների և ծանուցումների կատարելագործման, միասնական մոտեցումների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և իրականացման նպատակով տեսչություններում կիրառվում է նոր մեխանիզմ. վերլուծական խմբի կողմից ռիսկային գնահատված և ստուգման ենթակա հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայողի ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրով՝ այդպիսով բացառելով մարդկային գործոնը:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
3293 դիտում
12:33 25-01-2018
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողների
Այս բաժնից
328 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
457 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
835 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ