211652_close_icon
views-count86388 դիտում article-date 10:04 14-04-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Հադրութից. հերոս առյուծ-տղերքը բարձրանում են դիրքեր. «Մենք անառիկ ենք պահում հայոց սահմանը». ասում էին նրանք

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայ զինվոր առյուծ-տղերքը շարունակում են պատվով կատարել իրենց ծառայությունը: Երեկ՝ ապրիլի 13-ին, Հադրութի զորամասից դիրքեր մեկնեցին հերթական առյուծ-տղերքը, ովքեր փոխարինելու են այնտեղ գտնվող հերոսներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին փոխանցեք, որ մեր դուխը տեղն է: Հայոց սահմաններն անառիկ են: Շնորհակալություն հայտնեք ողջ հայ ժողովրդին, կամավորականներին, զինվորական սպաներին, նաև բժիշկներին, ովքեր առաջին իսկ վայրկյաններից թե խրամատում, թե մարտի դաշտում, թե զորամասում մեր կողքին էին: Ամուր կացեք: Ձեր ամրությունը նաև մեր ամրությունն է»: Տղաները դիրքեր բարձրացան՝ երգելով «Պատերազմ ենք գնում ախպերս ու ես» արդեն մեր սրտին հարազատ դարձած, սիրված երգը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր